Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի կողմից ներկայացված «ՀՀ ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:Նախագիծը չընդունվեց 54 կողմ, 59 դեմ և չորս ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: