Ադրբեջանն ուժեղացնում է Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանի պահպանությունը' կապված այդ տարածքում հնարավոր ուժեղ երկրաշարժի հետ, ինչի մասին վերջերս զգուշացրել էին նաեւ թուրք սեյսմոլոգները: Մինգեչաուրի ՀԷԿ-ն ու ջրամբարը կարեւոր ռազմավարական դեր են խաղում Ադրբեջանի համար: Էլեկտրակայանն ապահովում է Ադրբեջանի էլեկտրաէենրգայի պահանջարկի մեծ մասը եւ օգտագործվում Ադրբեջանի ցածրադիր տարածաշրջանների ոռոգման համար: Մինգեչաուրի ՀԷԿ-ը եÖ ‚ ջրամբարը վաղուց գնահատվում են որպես ակտիվ սեյսմիկ օբյեկտ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, մասնագետները պնդում են, որ ջրամբարի տակ երկրաշարժի օջախ է գտնվում, եւ ջրի մակարդակի բարձրացման ժամանակ նրա սեյսմիկությունը մեծանում է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մինգեչաուրի տարածքում պարբերաբար երկրաշարժեր են գրանցվում, ապա ջրամբարը կարելի է համարել վտանգավորության աղբյուր: Ամենավտանգավորն այն է, որ ջրամբարում ցանկացած միջադեպ Ադրբեջանի տարածքի մեծ մասում ջրհեղեղ կառաջացնի: Մասնագետների կարծիքո վ' եթե ջրամբարում ջրի մակարդակը գերազանցի թույլատրելի 86 մ-ը, ապա անգամ ոչ ուժեղ ստորգետնյա ցնցումները լուրջ աղետ կդառնան Ադրբեջանի համար. Ալյաթից մինչեւ Լենքորան տարածքը կհայտնվի ջրի տակ:

 

Ադրբեջանական մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ 2010 թվականին տեղի ունեցած ջրհեղեղից հետո Մինգեչաուրի ջրամբարում հոսքեր են առաջացել: Գարնանն ու աշնանը Վրաստանում ուժգին անձրեւներից հետո Քուռ գետի ջուրը կարող է բարձրանալ եւ մեծացնել ջրամբարում ջրի մակարդակը:

 

«Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովն օրերս բոլոր պատկան կառույցների մասնակցությամբ խորհրդաժողով է անցկացրել Մինգեչաուրում' ջրամբարի անվտանգությունը մեծացնելու եւ ապահովելու հարցով:

 

Նիստում քննարկվել է ճապոնական OYO ընկերության ներկայացրած զեկույցը' ջրամբարի սեյսմակայունության վերաբերյալ, որից հետո Հեյդարովը կարգադրել է վերջ դնել ջրամբարի շուրջ հանքերի շահագործմանը: Մասնագետները պնդել են, որ քաղաքի շուրջ հանքերի շահագործումը թուլացնում է հողաշերտերը, ինչը կարող է խիստ վտանգավոր լինել երկրաշարժի դեպքում:

 

Ջրամբարն ու ՀԷԿ-ը հնարավոր ռազմական հարձակումից պաշտպանելու համար Ադրբեջանի կառավարությունն ուժեղացրել է այդ օբյեկտի շուրջ անվտանգության միջոցառումները: Ստեղծվել է ՀԵԿ-ի եւ ջրամբարի շրջակայքը վերահսկող համակարգ, եւ եւս երեք կարեւոր ինժեներային կառույց: Այստեղ տեղադրվել են նաեւ անվտանգության ժամանակակից համակարգերով հագեցած 4 հսկիչ անցագրային կետեր, տեսախցիկներ, վտանգի ժամանակ տագնապ ազդանշանող բարձրախոսներ եւ այլն: