ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 4­-5-ը կմասնակցի Բազելում կայանալիք ԵԱՀԿ մասնակից երկրների ԱԳ նախարարների խորհրդի 21-րդ նիստին։ Դեկտեմբերի 3-ի երեկոյան նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

 

Նախարարական խորհրդի շրջանակներում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները մի շարք երկրների իր գործընկերների հետ: