Ազգային ժողովում այսօր շարունակվում է «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի քննարկումը:
Մինչև նիստի սկսվելը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը պատգամավորներին կրկին ինչ-որ գրությամբ թղթեր էր բաժանում:
Հիշեցնենք, որ երեկ Զարուհի Փոստանջյանը պատգամավորներին փոխանցեց Պարույր Հայրիկյանի ուղերձը:
Գալուստ Սահակյանը, մեկնաբանելով պատգամավորի քայլն, ասաց. «Էս նորից մի ուրվական է շրջում դահլիճում»: