Լիբանանյան բանակը դեկտեմբերի 3-ին ֆիքսել է ծայրահեղական խմբավորումների իպրիտ գազի տեղափոխման գործընթացը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նրանք ալ Ջոֆրայում գտնվող պահեստից սկսել են տեղափոխել իպրիտ գազը և Scud տեսակի հրթիռը դեպի երկրի հյուսիսում գտնվող Միսուրատա քաղաք:

 

Լիբանանյան բանակի ռազմաօդային ուժերի շտաբի ղեկավար Սաղր ալ Ջերուշիի խոսքով, մոտակա ժամանակներում օդային ուժերը հարձակումներ կիրականցանցեն ծայրահեղականների դիրքերի ուղղությամբ՝ կանխելով զենքերի օգտագործումը:

 

Արաբական լրատվամիջոցների տեղեկացմամբ, 24 ժամվա ընթացքում լիբանանյան բանակի 4 զինվոր են զոհվել: Արդեն տեղեկություններ էին ստացվել, որ 3 զինվոր զոհվել են Ռաս Բաալբաք շրջանում ահաբեկչական հարձակման հետևանքով: Եվս մեկ զինվոր զոհվել է Արսալի շրջանում պայթուցիկ սարքավորման վնասազերծելու ժամանակ: Բացի այդ, 2 զինվոր վիրավորվել են: