ԱՄՆ-ի հետազոտողներն ընդհուպ մոտեցել են այն բանի բացահայտմանը, թե ինչու Է միջերկրածովյան սննդակարգը հնուց ի վեր համարվում երկարակեցության գրավական:Նրանց խոսքով՝ մրգերով, բանջարեղենով, ձկով եւ ձիթայուղով հարուստ սննդակարգը կարող Է կանխել ԴՆԹ-ի վնասվելը, ինչը տեղի Է ունենում տարիքի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Արյան նմուշները, որոնք գիտնականները տասը տարի շարունակ վերցրել են հազար կամավորներից, ցույց են տվել, որ միջերկրածովյան սննդակարգը պաշտպանում Է տելոմերները՝ քրոմոսոմների մանր ծայրամասերը, որոնք պաշտպանիչ գործառույթ ունեն:

 

Ժամանակի ընթացքում դրանց կրճատումը կենսաբանական ծերացման կարեւորագույն գործոններից մեկն Է դառնում: