Ազգային ժողովում այսօր շարունակվում է «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի քննարկումը:

 

Ելույթով հանդես եկավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը. «Ինքնիշխանությունը և ազատությունը սեփական, ազգային արժեքային համակարգով ապրելու ազատությունն են: Ես ուզում եմ մեր երկիրն ապրի հազարամյակների ընթացքում բյուրեղացած հայ ազգային արժեքներով, ավանդական ընտանիքով, լավի ու վատի պատկերացումներով, այդ ամենը միասին կոչվում է ազգային ինքնության պահպանում, այն է՝ ինքնիշխանություն:

 

Ես չեմ ուզում, որ ինչ-ինչ, այսպես կոչված, «միջազգային պարտավորություններ» և կառույցներ մեզ ստիպեն խրախուսել տոտալիտար աղանդավորությունը, ազատության անվան տակ տարածեն այլասերում, ֆետիշացնեն հակաքրիստոնեական վարքը, չեմ ուզում, որ հայ երեխան դատի տա իր ծնողին, չեմ ուզում, որ դպրոցում մեր երեխաներին պարտադիր մատուցեն այն այլանդակությունները, ինչն այսօր պարտադրում են եվրոպացի աշակերտներին:

 

Չեմ ուզում տեսնել «կոնչիտաների» խրախճանքը, չեմ ուզում, որ դատարաններն արդարացնեն Հայոց ցեղասպանության հերքումը և ազատ արձակվեն Սաֆարով մարդասպանները»:

 

 


Տեսանյութը՝ 1in.am-ի