Ֆրանսիական Հեղափոխության հետազոտողներից մեկը, անդրադառնալով Հեղափոխությունն իրականացնող անձանց և նրա թողած ազդեցությանը Ֆրանսիայի հետագա ճակատագրի վրա, պատկերավոր նշել է, թե սահմանագիծը չարի ու բարու, կեղծի և ճշմարիտի միջև Ֆրանսիայում անցնում է Փարիզում տեղադրված Դանտոնի արձանի պատվանդանի կողքով:
Քավ լիցի, մենք չափազանց հեռու ենք անձի կամ քայլի անհարկի ֆետիշացման մտքից: Բայց դրա հետ մեկտեղ, այսօր անժխտելի է մի իրականություն. սահմանագիծը վերը նշված կատեգորիաների միջև Հայաստանում այսօր անցնում է երկրի Գիտությունների Ազգային Ակադեմիայի շենքի դիմաց հացադուլի նստած Անդրիաս Ղուկասյանի կողքով: Իմաստ չենք գտնում անդրադառնալ մյուս թեկնածուների կողմից մասնակցության համար որդեգրած և տվյալ իրավիճակում բացահայտորեն ու ի սկզբանե ձախողման դատապարտված «օլիմպիական» սկզբունքին ու մոտեցումներին:
Այս նախագահական ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը, բացի մի շարք հանրահայտ իրողություններից, փաստում է նաև մեկ այլ և ակնհայտ իրողություն. այս ընրապայքարում գործող ռեժիմին՝ ի դեմս գործող նախագահ Սերժ Սարգսյանի, միակ ռեալ քաղաքական այլընտրանքը Անդրիաս Ղուկասյանն է իր գաղափարներով: Մյուս թեկնածուները, և հատկապես հայաստանյան քաղաքական դաշտի հնաբնակները, խաղում են ռեժիմի առաջարկած դաշտում և ռեժիմի առաջադրած կանոններով: Ուստիև, ի սկզբանե դատապարտված են պարտության: Նրանցից որևիցե մեկի ազնվությունը բացարձակապես կասկածի տակ չդնելով հանդերձ, միևնույն է, ստացվում է, որ եթե մինչև վերջ իրենք հավատարիմ մնան իրենց այդ օլիմպիական սկզբունքին, ապա ուղղակի և շատ ծանրակշիռ աջակցություն ցուցաբերած կլինեն գործող ռեժիմին նրա վերարտադրման հարցում: Ստացվում է, որ անգամ համաձայն չլինելով ներկայիս իշխանությունների հետ ինչ-ինչ հարցերում, մեր «վետերանների» պատկերացումները Հայաստանի քաղաքական համակարգի վերաբերյալ, միևնույն է, տեղավորվում են առկա քաղաքական կառուցվածքների շրջանակներում:
Իսկ ինչ է ասում Անդրիաս Ղուկասյանը: Չափազանց պարզ մի բան.- Եկեք հավասար պայմաններով, առանց մինչ օրս անօրինական եղանակներով կուտակած բազմաբնույթ ռեսուրսների կիրառման ու օգտագործման, մտնենք պայքարի մեջ: Հակառակ դեպքում, այսինքն այսօրվա իրողությունների անփոփոխ մնալու պարագայում, ընտրապայքարն ու ընտրություն ասածը, ինքնին, անիմաստ մի բան են դառնում: Անիմաստ դարձնելով այս հողակտորի համար արդեն նաև «պետություն» ցուցանակը:
Հնչում են կարծիքներ, թե Անդրեաս Ղուկասյանի շանսերը շատ մեծ չեն: Ոնց որ թե չի երևում նաև նրա թիմը:
Ի՞նչ շանսերի մասին է խոսքը: Եվ ո՞ր գործընթացում: Բայց շանսերի բարձր ու ցածր լինելու մասին իմաստ ունի խոսել, եթե կա իրական ընտրություն: Եկեք նախ ունենանք իրական ընտրություն, հետո նոր խոսենք սրա-նրա շանսերից: Եվ հենց այդ առումով, այս գործընթացում ամենահուսադրողը հենց Անդրեաս Ղուկասյանի ի հայտ գալն էր՝ իր ոչ ստանդարտ պահանջներով ու առաջարկներով: Նախորդ տարիների փորձը, և պետք է ասել՝ չափազանց դառը փորձը ցույց տվեց, որ պայքարի, կամ, ընդունենք անգամ, մրցակցության նախորդ ձևերն անարդյունավետ են: Ընտրողը զոհեր էլ տվեց, արյուն էլ թափվեց: Հետո՞: Արդյունքը՝ զրոյական: Այն դասական-ավանդական մարտավարությունը, որն ընտրել են, ասենք, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը, ինչ-որ բանի հասնելու համար այսօրվա իրավիճակում բացարձակ անարդյունավետ են և անհեռանկարային: Խոսքը, նախ հասկանանք, բացարձակապես առաջին տեղի մասին չի գնում: Իսկ եթե կան ինչ-ինչ նկատառումներ հաջորդ տեղերի համար, ապա այսօրվա իրողությունն այնպիսին է, որ առաջին տեղը երաշխավորված ունեցողը եu ոչ մի պարտավորվածություն չի ունենա մյուսների հանդեպ: Զի, ինչպես ասացինք, պայքար որպես այդպիսին չկա:
Իսկ Անդրիաս Ղուկասյանը հրաժարվեց մեզանում իրենց անարդյունավետությունը բազմիցս դրսևորած պայքարի եղանակներից և հանդես է գալիս միանգամայն նոր, հասարակության մեջ արդեն ձևավորված պահանջներով:
Իսկ ինչ վերաբերում է թիմին, ապա տվյալ թեկնածուի պարագայում, մեզանում ընդունված դասական առումով այդ «թիմ» կոչվածի առկայությունն ամենակարճ և ամենաարդյունավետ ճանապարհը կլինի դեպի քաղաքական ինքնաոչնչացում: Ի՞նչ թիմի մասին է խոսքը: Հերթական ոհմակի՞:
Նման գաղափարներով ասպարեզ եկած թեկնածուին ոչ թե ավանդական պատկերացմամբ «թիմ» ասածն է պետք, այլ հասարակության բոլոր շերտերից այդ գաղափարն ընդունող համակիրներ և գաղափարակիցներ: Այլ ոչ թե «լավ գործի դրվելու» ակնկալիքով եկած-հավաքվածներ: Ի դեպ, ոնց որ թե թեկնածուներից մի քանիսն էլ համոզվել են, որ խաղի այս կանոնների պարագայում ամեն ինչ անիմաստ է դառնում: Ամեն ասածի և ասվածի հետ մեկտեղ անժխտելի է, որ թեկնածուի այս քայլով իրականացվում է նաև մեր հասարակության մտածելակերպի և անկալումների յուրատեսակ և բավականին ճշգրիտ թեստավորում:
Չարի ու բարու, կեղծի եւ ճշմարիտի սահմանագիծը
10:39 - 25.Հունվար.2013
Առաջարկում ենք նաև
07/10/15 15:50
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ֆրանսիա
07/10/15 11:05
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ֆրանսիա
14/10/14 17:44
Անի Երանյանն ընդունվել է Գիտությունների ազգային ակադեմիա
03/01/13 14:23
Նմանություններ ՀՀ ներկա վիճակի ու ֆրանսիական հեղափոխությունից առաջ ստեղծված իրավիճակի միջեւ
19/10/24 19:53
Հայաստանում մեկ ամսում կենդանիների կողմից 967 մարդ է տուժել
15/10/24 09:20
«Այդ մարդու հետագա պաշտոնավարումը վտանգելու է մեր ազգային, պետական շահերի սպասարկումը». «Փաստ»
03/10/24 09:05
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
01/10/24 14:13
ՈՒՂԻՂ․Ազգային ժողովը գումարել է իր հերթական քառօրյա նիստերը
01/10/24 10:15
«Փաստ». Նիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք. Ազգային հպարտության տրիբունալի որոշումը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան