Ռոքֆելլերյան կենտրոնի մոտ քառասունհինգ հազար լամպեր են ավանդաբար վառվել Նյու Յորքի Սուրբ Ծննդյան ամենամեծ տոնածառի վրա: Հանդիսավոր արարողությունը տեղի Է ունեցել այն բողոքների ֆոնին, որոնք քաղաքն ընդգրկել են ոստիկան Դենիել Փանտալեոյի արդարացման պատճառով, ով խեղդամահ Էր արել աֆրոամերիկացի Էրիկ Գառներին՝ փորձելով կալանավորել նրան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն որոշում Է ընդունել չմասնակցել արարողությանը, դրա փոխարեն նա գնացել Է հանդիպելու Գառների հարազատների եւ մեգապոլիսում բնակվող ազգային փոքրամասնությունների առաջնորդների հետ:

 

Դեկտեմբերի 3-ի երեկոյան Նյու Յորքում 25-մետրանոց վիթխարի եղեւնու մոտ Էին հավաքվել հազարավոր մարդիկ: Ոստիկանությունը քաղաքի կենտրոնում փակել Էր մի քանի փողոցներ ժողովրդի մեծ կուտակման պատճառով, ինչը Մանհետենում լուրջ խցանումների պատճառ Էր դարձել: Հավաքված քաղաքացիների առջեւ ելույթ են ունեցել Լեդի Գագան, Մերայա Քերին, Սինդի Լոպերը եւ այլ փոպ-աստղեր:

 

Առաջին անգամ Մանհետենում Ռոքֆելլերյան կենտրոնի մոտ տոնածառ են զարդարել 1933 թվականին, սակայն այս ավանդույթը ծնունդ Է առել դրանից երկու տարի առաջ, երբ, որոշելով նշել Սուրբ Ծնունդը, քաղաքի կենտրոնում շենք կառուցող շինարարները բրգաձեւ սոճին զարդարել են լոռամրգիով եւ պահածոների տուփերով:

 

Այդ ժամանակվանից ի վեր Ռոքֆելլերյան կենտրոնի մոտ տոնական եղեւնու լույսերի վառումը դարձել Է նշանակալից իրադարձություն եւ Նյու Յորքում Ծննդյան տոների խորհրդանշաններից մեկը: Սովորաբար հանդիսավոր արարողությունը տեղի Է ունենում դեկտեմբերի առաջին չորեքշաբթի օրը՝ Գոհաբանության օվանից վեց օր անց:

 

Տոնածառը Ռոքֆելլերյան կենտրոնի մոտ կանգնած կլինի մինչեւ հունվարի 7-ը: