«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորին քաղաքացիական ժողովի է հրավիրում՝ ոչ հանրահավաքի: Առաջին նմանատիպ ժողովը կայանալու է դեկտեմբերի 5-ին Երևանում, Վանաձորում, իսկ դեկտեմբերի 6-ին' Գյումրիում: Այս մասին դեկտեմբերի 4-ին Գյումրու ժուռնալիստների «Ասպարես» ակումբում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Քաղաքացիական ժողովներին կարող են միանալ նաև քաղաքական ուժերը:

 

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի' ինքն այդ ժողովներին մասնակցելու է որպես ՀՀ քաղաքացի՝ բոլորին լսելով ու բոլորի կարծիքները հաշվի առնելով, իսկ ցանկացած քաղաքացի, այդ թվում նաև գյումրեցին, իրավունք ունի տեղեկանալու պայքարի ընթացքի մասին:

 

«Ժառանգություն» կուսակցության ղեկավարն անդրադարձել է նաև եռյակի գործունեությանը' նշելով, որ ներկա պահին դեռ այն պայքարի ուղիներն ու տարբերակները հստակեցնելու խնդիր ունի: «Ներկա դրությամբ հարթակն ամբողջովին միացյալ չէ: Ուզում եմ դա տեսնել առաջիկա շաբաթների ընթացքում, իսկ այս քաղաքացիական ժողովը ոչ թե «Ժառանգության», այլ իմ հրավիրածն է: Եկե՛ք, խոսե՛ք, հարցրե՛ք, քննադատե՛ք, մենք էլ 2 խոսքով կներկայանանք: Հույս ունեմ, որ հաջորդը՝ սրանից հետո, կլինի առավել միասնական, քան երբևէ:

 

Մեր հայրենիքում պետք է ամեն ինչ լինի խաղաղ& laquo; բայց, միաժամանակ, պիտի կարողանանք խոստովանել« որ լիքը սխալ կա մեր մեջ: Եվ դրա համար պայքարը շարունակում ենք յուրովի« հույս ենք տածում« որ քաղաքական մեր գործընկեր կուսակցությունները« քաղաքացիական նախաձեռնությունները« ազատ քաղաքացիները ներկա կլինեն ու իրենց խոսքը կասեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Արմենուհի Մխոյան