Սուրբծննդյան եղեւնին, որը դեկտեմբերի 5-ին հատուկ բեռնատարով Վատիկան Է հասցվել Իտալիայի հարավի Կալաբրիայի մարզից, տեղադրվել Սբ.Պետրոսի հրապարակում՝ հանրահայտ կոթողի կողքին, որը Եգիպտոսից Հռոմ Է բերվել դեռ Կալիգուլա կայսեր կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

25,5 մետր բարձրությամբ ծառը, որը Կալաբրիայի իշխանությունները նվեր են ուղարկել Հռոմի Ֆրանցիսկոս պապին, ընտրվել Է մարզի լեռնային արգելոցներից մեկում: «Անտառի գեղեցկուհու» ճյուղերի բացվածքը հասնում Է 10 մետրի, ծառաբնի տրամագիծը 55 սանտիմետր Է: Առաջիկա օրերին Սուրբծննդյան եղեւնին կզարդարեն քաղաք-պետության դեղնասպիտակ գույները, իսկ դեկտեմբերի 19-ին դրա ճյուղերին կվառվեն հազարավոր Էլեկտրական լամպեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: