Բրազիլացի լեգենար ֆուտբոլիստ Պելեն հիվանդանոցում վիդեոուղերձ է հղել երկրպագուներին: Ֆուտբոլիստը տեսանյութը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ցանկանում եմ օգտագործել այս հնարավորությունը և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ամբողջ աշխարհում անհանգստանում իմ առողջության համար: Փառք Աստծո, ես ինձ լավ եմ զգում: Ես առողջացել եմ և այստեղ եմ ընտանիքիս հետ»,- Պելեն այս ամենն ասել է պորտուգալերենով և անգլերենով՝ կիթառ նվագելով: