Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչներն ապահովվել են խմելու ջրով: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օժանդակությամբ' գյուղի Հոնուտի թաղամասի ծայրամասում, որտեղ երբեք խմելու ջուր չի եղել, անցկացվել է խմելու ջրագիծ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կայք ը, ԿԽՄԿ-ն բարելավել է ջրի ցանցը' խմելու ջուրը մոտեցնելով բնակիչներին, կառուցել է ջրհավաք' 1350 բնակիչ ունեցող գյուղական համայնքը սպասարկող ջրամբարը լցնելու համար:
Ծրագրից օգտվում է 11 տնային տնտեսություն, գոյություն ունեցող ջրագիծը երկարացվել է 580 մետրով, ավելացվել են 3 լիտրանոց ջրի պլաստմասե բաքեր, ջրի արտահոսքը կանխելու համար' ինքնակառավարվող ծորակներ: «Տարիներ շարունակ թաղամասը խմելու ջուր չի ունեցել և այստեղ ապրող մարդիկ' մեծ մասը ծերեր, իրենց ամենօրյա կարիքները հոգալու համար ստիպված էին 800 մետր ճանապարհ անցնել ոտքով ջրի համար», - նշել է Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը:
ԿԽՄԿ-ի ջանքերով 200 մետր ջրատարի միջով ջուրը կհասցվի 100 խորանարդ մետր տարողությամբ ջրամբար, որը կարող է սպասարկել ողջ գյուղը և հատկապես ջրի պակասի և երաշտի ժամանակ:
Նախագծի ընդհանուր բյուջեն, ներառյալ նաև համայնքի անդամների կատարած աշխատանքի վարձը, կազմել է շուրջ 10,000 շվեյցարական ֆրանկ կամ' մոտ 4,400,000 ՀՀ դրամ: