Միացյալ Նահանգների General Motors խոշորագույն ավտոարատադրողը հայտարարել Է Հյուսիսային Ամերիկայի շուկայից ավտոմոբիլների հերթական հետկանչման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Այս անգամ սպասարկման ակցիան վերաբերում Է Buick Lacrosse սեդաններին, ինչպես նաեւ Chevrolet Trailblazer, GMC Envoy, Buick Rainier, Saab 9-7X եւ Isuzu Ascender արտաճանապարհային ավտոմոբիլներին: Բոլոր ավտոմեքենաներն Էլ արտադրվել են 2006 – 2009 մոդելային թվականներին:

 

General Motors-ը նշում Է, որ այդ ավտոմեքենաներում անսարքություն Է հայտնաբերված առջեւի ցոլալապտերների աշխատանքում, որը կարող Է հանգեցնել դրանց հանկարծական անջատման:

 

Տարեսկզբից General Motors-ը տարբեր խնդիրների պատճառով Հյուսիսային Ամերիկայից հետ Է կանչել արդեն 30,4 միլիոն ավտոմեքենա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: