ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի' ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Գարիկ Իսպիրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, դեկտեմբերի 8-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: