Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում՝ «Անդերլեխտի» դեմ հանդիպումից հետո, շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:

Ֆուտբոլիստը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է.

«Շնորհակալություն բոլոր երկրպագուներին աջակցության համար»:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, և դորտմունդցիները պայքարը կշարունակեն հեղինակավոր այս մրցաշարում: