Ֆրանսիայի օդուժի կործանիչն ընկել է հաշմանդամների տան վրա: Այս մասին հայտնել է «Корреспондент»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Ըստ երկրի Պաշտպանության նախարարության նախնական տվյալների՝ վթարի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, վեցը վիրավորվել:

 

Կործանիչի անձնակազմի երկու անդամին հաջողվել է կատապուլտով փրկվել, նրանք չենք վիրավորվել:

 

Alpha Jet ինքնաթիռի վթարը, որը ուսումնական թռիչք էր իրականացնում, տեղի է ունեցել Ֆրանսիայի Վուվրե քաղաքում: