Գիտնականներն ստեղծել են պատրաստուկ, որը կարող Է մարդու մոտ կշտացածության զգացում առաջացնել: Սկզբնական թեստերը ցույց են տվել, որ դա մարդկանց օգնում Է նվազեցնելու սննդ գործածումը եւ դանդաղեցնել քաշի ավելացումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Պատրաստուկի հիմքում պրոպիոնաթթուն Է, որն առաջացնում Է կշտացածության զգացում եւ սովորական պայմաններում արտազատվում Է աղիներում բջջանյութը քայքայվելիս:

 

Բրիտանացի գիտնականների հետազոտությունների տվյալները հրապարակվել են Gut հանդեսում: Հետազոտողները կարծում են, որ դրանք կօգնեն մշակելու ճարպակալման բուժման նոր մեթողներ:

 

Մասնագետների կարծիքով՝ բարերար արդյունքի հասնելու համար պատրաստուկն անհրաժեշտ Է կանոնավորապես գործածել սննդի մեջ:

 

Պատրաստուկի հիմնական բաղադրիչը տհաճ համով փոշին Է, սակայն Լոնդոնի Կայսերական քոլեջի եւ Գլազգոյի համալսարանի հետազոտողների խումբը փորձում Է անել այնպես, որ այն հնարավոր լինի ավելացնել հացին եւ մրգային կոկտեյլներին:

 

Հետազոտության ղեկավար պրոֆեսոր Գերի Ֆրոստը՝ Լոնդոնի Կայսերական քոլեջից, ասել Է. «Մենք գիտենք, որ չափահասներն ամեն տարի քաշն ավելացնում են միջին հաշվով 0,3 կիլոգրամից մինչեւ 0,8 կիլոգրամ, եւ գոյություն ունի այս իրավիճակի դեմ պայքարի նոր ռազմավարության իրական պահանջ»: