Christie’s-ի աճուրդում վաճառվել Է Apple-1 համակարգիչը, որը Սթիվ Ջոբսի խումբը հավաքել Էր 1976 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Լոտը գնահատել են 365 հազար դոլար: Համակարգիչը հավաքել Էր Էնտուզիաստների խումբը՝ Սթիվ Ջոբսի եւ Սթիվ Վոզնյակի գլխավորությամբ՝ Փալո Ալտոյում՝ Ջոբսի ծնողների ավտոտնակում:
Աճուրդում սարքն անվանել են «Ռիկետի Apple-1 համակարգիչ»՝ ի պատիվ առաջին տիրոջ՝ Չառլզ Ռիկետի: Սկզբնապես մեքենան գնահատել Էին 400 հազարից մինչեւ 600 հազար դոլար: Գնի վրա ազդել Է այն փաստը, որ համակարգիչն աշխատում Է հավաքման պահից գրեթե քառասուն տարի անց:
Անցյալ տարի Christie’s-ի աճուրդում նույնպիսի համակարգիչը վաճառվել Է գրեթե 398 հազար դոլարով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: