Ոստիկանությունը Իտալիայի երկու պահեստներում հայտնաբերել է 1,5 մլն եվրո արժողությամբ 50 տոննա գողացված շոկոլադ, որը շվեյցարական Lindt & Sprungli ընկերության արտադրանքն Է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով իտալական Ansa թերթին, շոկոլադը հայտնաբերվել Է Նեապոլի նահանգի Նոլա կոմունայի պահեստում: Ընդհանուր առմամբ ոստիկանությունը առգրավել է շոկոլադով լի 500 արկղ:
Նշվում Է, որ շոկոլադը հոկտեմբերին պահեստից հափշտակել է լոգիստիկական ընկերություններից մեկի սեփականատերը: Ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու եւ նրա աշխատակիցներից մեկին. նրանք մտադրվել էին վաճառել գողոնը:
Local հրատարակության տվյալների համաձայն՝ դեկտեմբերին ավելի վաղ ոստիկանությունը հայտնաբերել Է Lindt & Sprungli-ի եւս 20 տոննա գողացված շոկոլադի արտադրանք:
Lindt & Sprungli ընկերությունը շոկոլադի շվեյցարական արտադրող Է: Այն հիմնադրվել Է 1845 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: