Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում դեկտեմբերի 12-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 41 ավտոմեքենա. 29 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 12-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Նույն օրը, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության կողմից ստուգայց է անցկացվել նաև Գեղարքունիքի մարզում: Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 7 ավտոմեքենա. 7 վարորդն էլ մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: