Ինդոնեզական Ճավա կղզու կենտրոնական հատվածում տեղի է ունեցել խոշոր սողանք, ինչը հանգեցրել է յոթ մարդու մահվան և ևս 108 մարդու անհետացմանը: Այս մասին հայտնել է Reuters-ը: Աղետի հետևանքով վնասվել է 105 տուն:

 

Սողանքի հոսանքը «գրոհել է» Բանջանեգարա քաղաքն ուրբաթ երեկոյան: Տեղաբնակներին տարհանում են. ներկայումս ժամանակավոր կացարաններում է գտնվում 379 մարդ:

 

Փրկարարական գործողությունները դժվարացել են այն պատճառով, որ տարհանման համար բոլոր ճանապարհները ոչնչացվել են սողանքի հետևանքով: