Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, անդրադառնալով Իսպանիայի առաջնությունում իր թիմի՝ «Ալմերիայի» (4:1) նկատմամբ տարած հաղթանակին, նշել է.
«Ալմերիան» խնդիրներ ստեղծեց «Ռեալի» համար, սակայն ամեն ինչ վճռեց ֆուտբոլիստների բարձր կարգը: Ամեն դեպքում խաղը բարդ էր: Առանցքային պահը Կասիլյասի հետ մղած 11 մետրանոց հարվածն էր: Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը, ապա այն ինձ հետաքրքիր չէ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը: