Այսօր ամփոփվեց «Salvador FEST 2014» մտքի փառատոնը: Ծրագրի ժյուրին կազմված էր «Մարքեթինգի հայկական ակումբի» մասնագիտական թիմի անդամներից. Հակոբ Արշակյան՝ «Salvador FEST 2012»-ի ծրագրի ղեկավար, մարքեթինգի մասնագետ, Տարոն Պարսամյան՝ «Մարքեթինգի հայկական ակումբի» նախագահ, Արա Մակարյան՝ բիզնես խորհրդատու:


Պրոֆեսիոնալ ժյուրիի ներկայությամբ մասնակիցները ներկայացրին իրենց նորարարական առաջարկները: Մասնագիտական քննարկումներից հետո, ժյուրին ընտրեց լավագույն 3 աշխատանքները:

 


Առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած երիտասարդները ստացան պատվոգրեր և խրախուսական մրցանակներ: 


Փառատոնի հաղթողը Քրիստինե Թունյանն է՝ իր «Book Battle» ծրագրով: Իր ծրագրում Քրիստինեն առաջարկում էր ոչ ֆորմալ կրթական մարքեթինգային խաղ-մրցույթ, որը նպաստելու է մասնագիտական գրքերի ընթերցումն ուսանողների կողմից:


«Book Battle» ծրագիրը գարնանը կֆինանսավորվի «Մարքեթինգի հայկական ակումբի» կողմից:



Երկրորդ տեղը զբաղեցրեց Մերի Գևորգյանն՝ իր «360°» ծրագրով, որն իրենից ներկայացնում էր խաղ-մրցույթ:

 

 

Երրորդ տեղը զբաղեցրեց Արփինե Եղիազարյանը՝ «Armbrand» ծրագրով: Այն նորարարական առաջարկներ գեներացնող ծրագիր է, որը մասամբ կիրականացվի հաջորդ «Salvador FEST»-ի ընթացքում:


 

Նշենք նաև, որ «Salvador FEST 2014»-ի շրջանակներում ակումբի մասնագիտական թիմի անունից բոլոր բանկերին ու կապի օպերատորներին կուղարկվի նորարարական մտքերի հետաքրքիր փաթեթ-առաջարկ: