ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող, Սանկտ Պետերբուրգի ժողովրդական տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի /АНХиГС/ տնօրեն Վլադիմիր Շամախովի գլխավորած պատվիրակությանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթությա ն և գիտության նախարարությունից' ներկայացնելով երևանյան այցի նպատակը, Վ. Շամախովը նշել է, որ Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի հետ կնքվել է համագործակցության պայմանագիր՝ ուսանողների և դասախոսների փոխանակման վերաբերյալ:

 

Հանդիպման ընթացքում նշվել է, որ Սանկտ Պետերբուրգի կառավարման ակադեմիան գործում է ՌԴ Նախագահին առընթեր և համարվում է պետական ծառայության կառավարման ոլորտներին կադրեր պատրաստող հիմնական հաստատություններից մեկը: Ռուսական կողմը շահագրգիռ է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը խորացնելու հարցում:

 

Նշելով, որ ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից միջպետական պայմանագրով ՀՀ-ին հատկացվող կրթաթոշակային տեղերի շրջանակում բավական թվով հայ երիտասարդներ սովորում են ռուսական բու հերում, ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է կրթաթոշակային նոր ծրագրերը ՌԴ բարձր վարկանիշ ունեցող բուհերի հետ:

 

Միաժամանակ, Ա. Աշոտյանը ռուսական պատվիրակությանը ներկայացրել է Բոլոնիայի քարտուղարության շրջանակում Հայաստանի ծավալած ակտիվ գործունությունը՝ շեշտելով, որ Հայաստանն առաջինը ոչ Եմ անդամ երկիրն է, ում վստահվել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության հնարավորություններին ու միջբուհական կապերի զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի: