Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վահե Միքայելյանին 178 հոդվածի երրորդ մասի առաջին կետի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել այն բանում, որ նա, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, ներկայացել է որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակից և հողատարածքը սեփականաշնորհելու հարցում օգնելու պատրվակով չարաշահելով Մ.Գալստյանի և Մ.Ասատրյանի վստահությունը՝ մաս-մաս վերցրել է Մ.Գալստյանին պատկանող 13 հազար ԱՄՆ դոլլար գումար և խարդախությամբ հափշտակել այն: Այս մասին է հայտնում դատական տեղեկատվական համակարգը։

 

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը մեղադրյալ Վահե Միքայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը։