ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջեն Պսակին ռուսական արժույթի անկման պատճառ է համարում նավթի գների իջեցումը և ընդհանուր տնտեսական իրավիճակը Ռուսաստանում: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Այն փաստը, որ Ռուսաստանը փորձել է միացնել Ղրիմը և շարունակում է աջակցել անջատողականներին, իհարկե, ունի իր գինը, սակայն տնտեսական իրավիճակը Ռուսաստանում և շատ որոշումներ, որոնք նա պետք է ընդունի, ստացվել են ոչ միայն պատժամիջոցների պատճառով»,- Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքը մեջբերել է ՌԻԱ «Նովոստին»:

 

Պսակին ընդգծել է, որ պատժամիջոցներն ուղղված չեն ռուս ժողովրդին, և մտադիր են ցույց տալ, որ Ռուսաստանի գործողությունները «ունեն իրենց գինը»: