Եվրոպական Միությունը ցանկանում է Ռուսաստանի հետ երկխոսություն վարել մի շարք հարցերի, այդ թվում նաև՝ անվտանգության հարցերի շուրջ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
Եվրոպան «Ռուսաստանի հետ միասին ցանկանում է պատասխանել գլոբալ մարտահրավերներին: Մենք ինքնուրույն չենք կարող գնալ այդ ճանապարհով»,- ասել է կանցլերը:
Նա նշել է, որ Եվրոպական անվտանգության ճարտարապետությունը պետք է կառուցվի Ռուսաստանի հետ, այլ ոչ թե դրա դեմ:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ պետք է շարունակել երկխոսությունը: Եվ, քանի դեռ ԵՄ-ն չի կարող համաձայնության գալ Մոսկվայի հետ' «պատժամիջոցներն ուժի մեջ են մնում»:
«Պատժամիջոցներն ինքնանպատակ չէին և որպես այդպիսին չեն հիմա նույնպես»,- ասել է Մերկելը: