«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները ստանձնել են 2013 թ. երկու թունիսցի քաղաքական գործիչների սպանության պատասխանատվությունը: Այս մասի հայտնել է Газета.Ru-ն:

 

Տվյալ հաղորդագրությամբ տեսագրությունը տեղադրված է Ալ-Արաբիա կայքում:

Հաղորդագրության հեղինակները խոստացել են, որ Թունիսում հարձակումները տեղի կունենան այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը չի ընդունի շարիաթի օրենքը:

 

Պարզ չէ, թե որտեղ են զինյալները նկարահանել տեսանյութը, սակայն, ինչպես հաղորդել հենց զինյալները, նրանք գտնվում են «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքում:

 

«Մենք պատրաստվում ենք վերադառնալ և սպանել ձեզանից ոմանց: Թունիսում հանգիստ չի լինի, քանի դեռ իշխանությունները չեն ընդունի շարիաթի օրենքը», - հայտարարել էն գրոհայինները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսները չեն հրաժարվել Թունիս մեկնելուց «Իսլամական պետության» սպառնալիքի պատճառով: