Դեկտեմբերի 19-ին ռուբլու փոխարժեքը երկարժույթ զամբյուղի նկատմամբ վստահորեն աճել Է այն պայմաններում, երբ նավթի արժեքը փորձում Է հաստատվել բարելի դիմաց 60 դոլարի հանգուցային մակարդակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Մոսկվայի բորսայի տվյալներին:

 

Դեկտեմբերի 20-ի հաշվարկով՝ դոլարի փոխարժեքը Երեւանի ժամանակով ժամը 14:01-ի դրությամբ նախորդ փակման մակարդակի համեմատությամբ նվազել Է 1,4 ռուբլով եւ հավասարվել 60,10 ռուբլու, եվրոյի փոխարժեքը՝ 1,9 ռուբլով՝ մինչեւ 73,9 ռուբլի:

 

Նավթի գնի բարձրացմանը նպաստում Է ԱՄՆ-ում դրա պաշարների նվազումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: