Հայաստանի մանուկներ հիմնադրամի ամենամյա 11-րդ դրամահավաքի ժամանակ 2.4 մլն դոլար գումար է հավաքվել Հայաստանի երեխաների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, նվիրաբերված գումարը կհատկացվի Հայ աստանի գյուղերի բարեգործական աշխատանքների ընդարձակմանը:

 

Դեկտեմբեր 12-ին Նյու Յորքի «Քիփրիանի» սրահում տեղի ունեցած հավաքույթին ելույթ են ունցել Հայաստանից ժամանած երեխաները, երեկոյի հանդիսավարն է եղել «Թոնի» մրցանակի դափնեկիր, դերասանուհի Անդրեա Մարտինը:

 

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է համայնքային զարգացման ծրագրերի միջոցով կրճատել Հայաստանի գյուղական շրջանների աղքատության մակարդակը: Առաջիկա տասնամյակին կազմակերպությունը նպատակուղղվել է օժանդակություն մատուցել առնվազն 100 գյուղի բնակիչների: