Միացյալ Նահանգների Chrysler ավտոարտադրողը, որը վերահսկվում է Իտալիայի Fiat կոնցեռնի կողմից, հայտարարել է լրացուցիչ 3,3 միլիոն ավտոմեքենաների հետկանչման մասին՝ արատավոր անվտանգության բարձերի պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սպասարկումային ակցիան վերաբերում է Dodge Ram պիկապի տարբեր վերափոխակներ ի, Mitsubishi Raider եւ Dodge Dakota պիկապներին, Dodge Durango եւ Chrysler Aspen արտաճանապարհային ավտոմոբիլներին, Chrysler 300 եւ Dodge Charger սեդաններին, ինչպես նաեւ Dodge Magnum ունիվերսալին: Բոլոր ավտոմեքենաները 2004 – 2007 մոդելային թվականների են:
Հետկանչվող ավտոմեքենաները հանդերձված են անսարք անվտանգության բարձերով, որոնք արտադրել Է Ճապոնիայի Takata ընկերությունը:
Շուրջ 2,9 միլիոն անսարք ավտոմեքենա Է վաճառվել ԱՄՆ-ում, մնացածները՝ Կանադայում, Մեքսիկայում եւ մի շարք այլ երկրներում: Այսպիսով, արատավոր անվտանգության բարձերի պատճառով Chrysler-ի կողմից հետ կանչվող ավտոմոբիլների ընդհանուր թիվը կազմում Է շուրջ 3,7 միլիոն: