Մամուլում տեղեկություններ են տարածվել, թե Երևանի Րաֆֆու փողոցի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտակայքում մի քանի ավտոմեքենա խանգարում է բնակիչների անդորրը. գիշերային ժամերին արագ, անկանոն ու աղմուկով են երթևեկում՝ կազմակերպելով «ավտոխրախճանքներ»:

 

Հիշյալ փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների օպերատիվ բացատրական աշխատանքների արդյունքում՝ դեկտեմբերի 19-ին ինքնակամ ոստիկանություն են ներկայացել ու կատարածի մասին բացատրություն տվել BMW-ի վարորդ Էդուարդ Գասպարյանն ու «Օպել Աստրայի» վարորդ Կարեն Նահապետյանը:

 

Թե ինչ են պատմել հիշյալ քաղաքացիները՝ ոստիկանության տեսանյութում.