Ավստրալական իշխանությունները մեղադրանք են առաջադրել կնոջը, ում կասկածում են Քերնս արվարձանների տներից մեկում 8 երեխայի սպանության մեջ: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն:

 

37-ամյա Մերսան Վարին դեռևս գտնվում է հիվանդանոցում, ուր նա տեղափոխվել էր դանակի հարվածներից ստացած վնասվածքներով: Ոստիկանությունը նրա սենյակի մոտ հսկողություն է սահմանել:

 

Ըստ իրավապահ մարմինների՝ ձերբակալված կինը 8 երեխայից 7-ի մայրն է, մյուս երեխան նրա զարմիկն է եղել: Մարմինները գտնվել են ուրբաթ առավոտյան կնոջ 20-ամյա որդու կողմից:

 

Ոստիկանությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ընտանիքը եղել է սոցիալական ծառայությունների հսկողության տակ՝ հայտարարելով, որ դա «խնդրահարույց ընտանիք» չի եղել: