Մադրիդի «Ռեալը», 2:0 հաշվով առավելության հասնելով «Սան-Լորենսոյի» նկատմամբ, դարձավ 2014-ի Աշխարհի ակումբային առաջնության հաղթող: Այդ հանդիպման ընթացքում մադրիդցիների դարպասապահ Իկեր Կասիլյասն Արքայական ակումբում անցկացրեց իր 700-րդ հանդիպումը: 

«2014-ի վերջի գավաթը՝ մարզիչկների այս զարմանալի խմբի հետ, որը սպորտի պատմության մեջ էջ է կերտում: Ես հպարտ եմ այն 700 հանդիպման համար, որն անցկացրել եմ Մադրիդի «Ռեալի» կազմում: Իմ միակ թիմ: Ուրախ եմ, որ կարող եմ այս տըիտղոսն առաջարկել ձեզ բոլորիդ՝ որպես ամանորյան նվեր»,- ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է Կասիլյասը