Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Լե Պենը Twitter-ի իր Էջում մեկնաբանելով, երկրի Դիժոն քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը, որտեղ ավտոմեքենայի վարորդը, «Ալլահ աքբար» գոչելով, վրաերթի Է ենթարկել 11 մարդու, կոչ Է արել պատերազմ մղել արմատականների դեմ:

 

«Տոտալ պատերազմ մղել արմատականների դեմ կամ հաշվել անմեղ զոհերին. ընտրություն կատարելու ժամանակն Է»,- գրել Է քաղաքական գործիչը:

 

Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը հայտնել Է, որ Renault Clio-ի ղեկի առջեւ նստած 40-ամյա տղամարդու ինքնությունը պարզված է: Նա ոստիկանությունում հաշվառման մեջ է եղել 1990-ական թվականներին կատարված ոչ մեծ իրավախախտումների համար: Նա հոգեպես անհավասարակշիռ է համարվում եւ ավելի վաղ բժիշկների հսկողության տակ է եղել տեղական հոգեբուժարանում:

 

Հանցագործը բռնված է, ավտոմեքենայի երկու ուղեւորները թաքնվել են, նրանց որոնում է կատարվում:

 

ՆԳՆ-ում հայտարարել են, թե առայժմ վաղ է խոսել պատահարի եւ այն միջադեպի միջեւ կապի առկայության մասին, որը դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Տուր քաղաքում: Այնտեղ իսլամիստը դանակով հարձակվել էր ոստիկանի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: