Ինչպես տեղեկացնում է AS-ը, Մադրիդի «Ռեալն» Ուելսի հավաքականի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի հրաժարագնի համար աստղաբաշխական գումար է պահանջում: Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 1 միլիարդ եվրո:

Հիշեցնենք՝ ավելի վաղ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Բեյլին ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը»՝ ֆուտբոլիստի համար առաջարկելով 153 մլն եվրո:

Բեյլը «Տոտենհեմից» «Ռեալ» է տեղափոխվել 2013 թ-ին:

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 12 խաղի և հեղինակել 7 գոլ: