Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին հանդիպել է ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության եւ «Արցախատուն» պատգամավորական խմբի անդամներին: Այս մասին «Արմեպրես»-ին տեղեկացրեցին Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

 

ԼՂՀ ղեկավարը պահանջված է համարել նման քննարկումները՝ նշելով, որ դրանք մեծապես նպաստում են իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: