Սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը նախապատրաստվում է Փոլ Սմիթի դեմ ռևանշ մենամարտին:
Բռնցքամարտիկը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարզում, մարզում, մարզում 21.02.2015-ին Բեռլինում կայանալիք մենամարտի համար»:
Հիշեցնենք, որ սա կլինի մարզիկների միջև երկրորդ մենամարտը: Առաջինում հաղթանակ էր տոնել Աբրահամը: