ԱՄՆ-ի Իլինոյսի նահանգի Ռոքֆորդ քաղաքում դեկտեմբերի 23-ին 110 տարեկան հասակում վախճանվել է Միացյալ Նահանգների, ենթադրաբար, ամենածեր տղամարդը՝ Կոնրադ Ջոնսոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է տեղական Rockford Register Star թերթը:

 

Շվեդիայում ծնված Ջոնսոնն իր կյանքի մեծ մասն ապրել է Ռոքֆորդում, որտեղ աշխատել է որպես հյուսն: Իր ծննդյան 109-րդ տարեդարձի օրը նա թերթի թղթակցին հայտարարել Է, որ արդեն մոռացել Է, թե երբ Է վերջին անգամ տկարություն զգացել:

 

«Ես ինձ լավ եմ զգում, եւ արդեն վաղուց, շատ վաղուց չեմ հիվանդացել»,-ասել Է նա: Մի քանի ամիս անց Ջոնսոնն ուղեղի կաթված Է տարել: Ջոնսոնին ճանաչող մարդիկ նրան բնութագրում Էին որպես «շատ ուրախ եւ ողջախոհ մարդ, միշտ պատրաստ օգնության ձեռք մեկնելու»:

 

Գերոնտոլոգիայի բնագավառի ազգային հետազոտական խմբի ներկայացուցիչ Ռոբերտ Յանգը հայտնել Է, որ այդ կենտրոնի ունեցած տվյալների համաձայն, Ջոնսոնը երկրի ամենածեր ամերիկացին Էր: Նրանից ավելի տարեց են միայն ներկայում ապրող մի քանի կանայք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: