Սանտա Կլաուսը շարունակում Է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը, մինչեւ դեկտեմբերի 25-ն սկսվելը նա արդեն ավելի քան երեք միլիարդ նվեր Է բաժանել ամբողջ աշխարհում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ամանորյա կախարդը՝ Սանտա Կլաուսը, դեկտեմբերի 24-ի առավոտյան սկսել Է իր ճանապարհորդությունը, որպեսզի բոլորին շնորհավորի Սուրբ Ծննդի բերկրալի տոնի առթիվ: Սանտա Կլաուսի տեղաշարժումներին հետեւում Է ԱՄՆ-ի եւ Կանադայի հակաօդային պաշտպանության միացյալ հրամանատարությունը (NORAD):

 

Սուրբծննդյան ճանապարհորդությանը բոլոր ցանկացողները իրական ժամանակի ռեժիմով կարող են հետեւել www.noradsanta.org կայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: