Հասարակական կարծիքի հարցման տվյալներով՝ այս տարի Ծննդյան տոներին տոնածառ Է զարդարել ամերիկացիների շուրջ 80 տոկոսը: Ընդ որում, նրանց ճնշող մեծամասնությունը իրենց տանը դրել են ոչ թե իսկական, այլ արհեստական ծառ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Տոնածառների պատրաստմամբ զբաղվող ընկերությունները հանդես են բերում ավելի ու ավելի մեծ հնարամտություն. այս տարի, օրինակ, ԱՄՆ-ում մեծ ժողովրդականություն են վայելում «շրջված» ծառերը, որոնք առաջարկվում Է կախել առաստաղից:
Երկրի գլխավոր եղեւնիները կանգնած են Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ եւ Նյու Յորքի ամենակենտրոնում գտնվող Ռոքֆելեր-պլազա հրապարակում: Նյույորքյան եղեւնին զարդարված Է 45 հազար գույնզգույն Էներգախնայողական լամպիկներով, իսկ դրա կատարին փայլատակում Է վիթխարի բյուրեղապակյա աստղը, որը պատրաստել են Ավստրիայի «Սվարովսկի» ֆիրմայի վարպետները:
Նյու Յորքում «ուխտագնացության» եւս մեկ «վայր» Է Մետրոպոլիտեն թանգարանում կանգնեցված տոնածառը: Այս ծառը հայտնի Է իր խաղալիքներով՝ հրեշտակների եւ քերովբեների քանդակիկներով, որոնք պատրաստվել են XVIII դարում Նեապոլում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: