Ոստիկանության Արմավիրի բաժնում դեկտեմբերի 22-ին հաղորդում էր ստացվել, որ դեկտեմբերի 16-ին' ժամը 23.30-ին, «որովայնի առաջնային պատի ձախ կողմնային շրջանի ծակած կտրած չթափանցող վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել 1991թ. ծնված Արման Կ.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է լվացքի մեքենայի շարժիչը մասնատելու ժամանակ' պտուտակահանով անզգուշաբար վնասելով իրեն:

 

Համաձայն դատաբժշկական փորձագետի եզրակացության, Արմա ն Կ.-ի առողջությանը պատճառվել է թեթև վնաս' բացառելով մարմնական վնասվածքի ստանալը վերոգրյալ պայմաններում:

 

Դեկտեմբերի 24-ին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դեկտեմբերի 16-ին' ժամը 22.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի վերջնամասում 1984թ. ծնված Ռաֆիկ Բ.-ն ծալովի դանակով հարվածել է Արման Կ.-ի որովայնին և պատճառել վնասվածքը:

 

Ռաֆիկ Բ.-ն տվել է խոստովանական բացատրություն:

 

Հետաքննությունը շարունակվում է: