Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն Անգլիայի առաջնության 18-րդ տուրում ՔՓՌ-ի դեմ հանդիպումից հետո անդրադարձել է Օլիվյե Ժիրուի կարմիր քարտին և նշել.
«Դա արժանի կարմիր քարտ էր. Ժիրուն չէր վերահսկում իրեն: Սակայն Օլիվյեն այն տղան է, ով սխալվելուց հետո ընդունում է այն»,- Վենգերի խոսքը մեջբերում է BBC-ն:
Նշենք, որ Ժիրուն հեռացվել է հանդիպման 53-րդ րոպեին՝ մրցակցի ֆուտբոլիստին գլխով հարվածելու համար: