Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ցավակցական խոսք է հղել Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ.

«Խոր վշտով ցավակցում եմ Վահան Հովհաննիսյանի հարազատներին, մտերիմներին, ընկերներին և համայն հայությանը' մեծ հայրենակցի վաղաժամ մահվան կապակցությամբ:

Վահան Հովհաննիսյանի հետ իմ վերջին հանդիպումը անցնող տարվա հոկտեմբերի 3-ին էր: Այդ օրը նա բարձր տրամադրություն ուներ, կատակներ էր անում և իր առողջ կենսախնդությունը վարակում բոլորիս: Ցավոք, այսօր արդեն մեզ հետ չէ ականավոր հասարակական-քաղաքական գործիչը, մեծ հայն ու հայրենասերը: Սա անդառնալի կորուստ է բոլորիս համար:

Վահան Հովհաննիսյանի հիշատակը մշտապես վառ կմնա հայ մարդկանց հոգիներում:

Մխիթարություն և սփոփանք' բոլոր վշտացյալ սրտերին»,- նշել է Արթուր Աբրահամը: