ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսօր Տավուշի մարզում էր: Իջևանցիների հետ հանդիպման ժամանակ նա անդրադարձել է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին:
Հրանտ Բագրատյանն ասել է, որ նախագահ ընտրվելու դեպքում ինքն անպայման գյուղացիների աշխատանքը հաշվելու է որպես աշխատանքային ստաժ, հատուկ ուշադրություն է դարձնելու ավանդների փոխհատուցմանը, թոշակների հաշվարկման ձևաչափին. ''10 տարի է աշխատատեղ են ստեղծում, արդյունքը չի երևում... ես չեմ ասում Սերժը վատն է, ես լավը... ես ուրիշ եմ'',- նշել է Բագրատյանն ու անդրադարձել հասարակության շրջանում քննարկվող հարցին. ''Ասում են՝ եկեք վարչապետ աշխատեք, ասում եմ՝ նման խոսակցություն չի եղել, ու ես այս աշխատանքներն ուզում եմ անել նախագահի պաշտոնում'',- ընդգծել է Հրանտ Բագրատյանը: