Սան Ֆրանցիսկոյում, ոստիկանության երկու սերժանտ գնդակահարել են մի տղամարդու, ով ներխուժել է ոստիկանության բաժանմունքի ավտոկայանատեղի: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' հղում անելով San Francisco Chronicle թերթին:

 

Պարբերականի փոխանցմամբ' 32-ամյա տղամարդուն նկատել են այն տարածքում, որտեղ մուտքը արգելված է օտարների համար: Ի պատասխան ոստիկանության աշխատակիցների տարածքը լքելու հրամանի' տղամարդը զենք է հանել, որը, ինչպես պարզվեց հետագայում, եղել է strikeball խաղի համար նախատեսված ատրճանակ:

 

Արդյունքում ոստիկանությունը կրակ է բացել: Ստացված վնասվածքների հետևանքով տղամարդը մահացել է հիվանդանոցում:

 

Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության բաժանմունքում հայտարարել են, որ 10 օրով հեռացրել են միջադեպի մեջ ներգրավված աշխատակիցներին' քննություն անցկացնելու նպատակով: