Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Կանադայի Մոնրեալ քաղաքի Ֆրանսիացի վետերանների ֆեդերացիայից սեւ լաբրադորի ձագ Է ստացել Է որպես Սուրբ Ծննդի տոնի նվեր: Պետության ղեկավարը երկամսյա փոքրիկին տվել է Ֆիլե մականունն՝ ի պատիվ այն հետազոտական մոդուլի, որը նոյեմբերի 12-ին տիեզերագնացության պատմության մեջ առաջին անգամ վայրԷջք կատարեց (Չուրյումու-Գերասիմենկո) գիսաստղի մակերեւույթին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Parisien թերթին:
Ելիսեյան պալատի նոր բակչուհին Քվեբեկից ժամանել Է Ֆեդերացիայի ներկայացուցիչներից մեկի դստեր ուղեկցությամբ, որոնց հետ Օլանդը հանդիպել Է նոյեմբերին Կանադա կատարած իր այցի ժամանակ:
«Այս շունը նվեր ստանալը նշանակում Է ապահովել պետական իշխանության եւ նախագահական պարտականությունների հաջորդայնությունը»,- կատակել են Օլանդի շրջապատում: ՉԷ որ այս պաշտոնում նրա բոլոր նախորդներին, սկսած Վալերի Ժիսկար դ’Էստենից (1974 – 1981), ճշմարտությամբ եւ հավատով են ծառայել հենց այս ցեղատեսակի շները: Դրանցից ոմանք հռչակվել են ամբողջ երկրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: