Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանի մասնագետները մշակել են եզակի համակարգ, որը թույլ է տալիս դաշնամուր նվագել՝ ձեռքերով չդիպչելով ստեղներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ճապոնիայի զանգվածային լրատվամիջոցներին:

 

Նվագելուց առաջ դաշնակահարը պետք Է դնի հատուկ ակնոց, որը զգայուն տվիչների միջոցով հետեում է աչքերի շարժումներին: Նվագողն իր առջեւ տեսնում Է ստեղները, որոնք ոչ թե մեկ առանձին նոտա են, այլ ամբողջ ակորդ, եւ պետք է փոփոխակի կերպով նայի դրանց, որպեսզի դրանք հնչեն: Այս մեթոդն առայժմ թույլ Է տալիս հնչեցնել միայն ակորդներ, այլ ոչ թե մեղեդի, բայց բավական Է ոչ բարդ երգերի նվագակցության համար:

 

Դեկտեմբերի 18-ին Տոկիոյի դպրոցներից մեկում սարքի ցուցադրության ընթացքում 17-ամյա աշակերտը դպրոցական երգչախմբի նվագակցությամբ «առանց ձեռքերի» կատարել Է Սուրբծննդյան Joy to the World օրհներգը: Ցուկուբայի համալսարանում հուսով են, որ իրենց մշակումը թույլ կտա երաժշտական գործիք նվագել նրանց, ովքեր նախկինում նման հնարավորություն չեն ունեցել. օրինակ՝ հաշմանդամներին:

 

Մասնագետները նաեւ հայտնել են, որ մոտ ժամանակներս պատրաստվում են ստեղծել համանման համակարգ, որը թույլ կտա նվագել այլ գործիքներ, մասնավորապես, կիթառ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: