Հետազոտողները պնդում են, որ 1990 թվականից աշխարհում մարդու կյանքի միջին տեւողությունը վեց տարով ավելացել Է: Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Lancet բժշկական հրատարակությունում, տեղակացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հեղինակները հատկապես նշում են զարգացած երկրներում մահացության նվազումն ուռուցքաբանական հիվանդությունների եւ սրտի հիվանդությունների հետեւանքով, ինչպես նաեւ զարգացող երկրներում մալարիայի, փորլուծի եւ տուբերկուլյոզի հետեւաքով մահացածների թվի կրճատումը:
Բացառություն են կազմում Աֆրիկայի՝ Սահարայից հարավ գտնվող երկրները. այնտեղ նշված ժամանակահատվածում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման հետեւանքով կյանքի տեւողությունը նվազել Է հինգ տարով:
Հոդվածում նաեւ ասված Է, որ, թեեւ մանկական մահացության (մինչեւ հինգ տարեկան հասակը) ցուցանիշները նույնպես խիստ կրճատվել են, ամեն տարի գրեթե երկու միլիոն երեխա Է մահանում մալարիայից, փորլուծից եւ շնչուղիների վարակներից: